|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նիստում քննարկման դրվեց ԱԺ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: ԱԺ նախագահն ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն միաձայն որոշել է այդ պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքն ինքնաառաջադրվում է:
«Կենացները քաղցրանում են, էլի կա՞ առաջադրվող»,- հարցրեց Էդուարդ Շարմազանովը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը առաջադրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: