|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համաձայն չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքի հետ, թե սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ չեն Հայաստանին, որովհետև մի շարք խնդիրներ կարելի է լուծել խորհրդարանական համակարգի միջոցով:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդես է գալիս հարցազրույցներով, նա պատասխանեց. «Ինձ համար, որպես քաղաքական երևույթ, անհասկանալի է «պախկված» տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը: Եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, դա պետք է անել բացահայտ: Անցել են այն ժամանակները, որ քողարկված, ժամանակ առ ժամանակ քայլեր էին կատարվում: Եթե դու ուզում ես քաղաքականություն վերադառնալ, ապա պետք է բացահայտ ասել այդ մասին, նշես, թե որոնք են քո ծրագրերը, և նման գործելաոճին վերջ տալ»: