|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը հյուրընկալվել է «Պարամետր» հեռուստածրագրին:
Ըստ dha-ի՝ Զարրաբի հետ հարցազրույցն իրականացրել են թուրքական դրոշի առջև, որը քննադատությունների պատճառ է դարձել Թուրքիայում:
Նույնիսկ լրատվամիջոցներն անտարբեր չեն անցել: Թուրքական Sözcü-ն լուր է հրապարակել «Մնում է Թուրքիայի նախագահը Զարրաբը լինի» վերնագրով:
Նշենք, որ պնդում են նաև, թե Էրդողանի կուսակցությունը կաշառում է Զարրաբին, ինչը չի բացառվում, հատկապես այն բանից հետո, երբ կաշառակերություն իրականացնելու փաստերի առկայության դեպքում նա որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: