|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԲՀԿ-ն կխոսի կառավարության գործունեության վերաբերյալ միայն փաստերով: Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին` ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր գերակա հանրային շահ ճանաչված և դրա արդյունքում իրենց տները կորցրած բնակիչների հետ, կառավարության նիստում հայտարարել էր, որ լինելու է յուրաքանչյուր ներդրողի կողքին, կթեթևացնի ՓՄՁ-ների հարկային բեռ, իսկ երեկ, երբ Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա էին իրականացնում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները, նա անակնկալ մոտեցավ երիտասարդներին և խոստացավ օգնել:
«Մենք կխոսենք միայն փաստերով: Կբերի՞ ԱԺ փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը թեթևացնելու վերաբերյալ օրինագիծ, ինչը ԲՀԿ-ի համար շատ կարևոր է, ուրեմն` լավ: Եկեք, սպասենք կոնկրետ փաստերի ու կոնկրետ արդյունքների: Եթե կուտակայինի հետ կապված` կառավարությունը կգնա զիջումների, իհարկե, լավ է, չեն անի` ԲՀԿ-ն տեր է լինելու իր սկզբունքային դիրքորոշումներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա դրական է գնահատում Հովիկ Աբրահամյանի քայլը` երկխոսել երիտասարդների հետ, որովհետև, նրա կարծիքով, միշտ էլ ընդունելի է երկխոսելը: