|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` ապրիլի 18-ին, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այս մասին հաղորդել է մեքսիկական Foro TV հեռուստաընկերությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսը վերջերս էր դուրս գրվել հիվանդանոցից: Վերջին անգամ նա հասարակության հետ շփվել էր, երբ մարտի սկզբներին դուրս էր եկել տանից` հանդիպելու իր գրչի սիրահարների և երկրպագուների հետ, ովքեր հավաքվել էին Մարկեսի տան մոտ` նշելու նրա ծննդյան տարեդարձը:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցել է գրողի ընտանիքին և հարազատներին: «Հազար տարվա մենություն և տխրություն բոլոր ժամանակների ամենամեծ կոլումբացու մահվան կապակցությամբ»,-գրել է նա: