|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոլանդիայի Վեյկ ան Զեեում ավարտված շախմատի մրցաշարի В խմբում Գաբրիել Սարգսյանը վերջին մրցափուլում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Եֆիմենկոյի հետ, ով մինչ այդ փուլը Գաբրիելից կես միավոր ավել էր վաստակել: Այսպիսով, Սարգսյանը 11 մրցափուլում վաստակեց 7,5 միավոր և վիետնամցի Լե Քուանգ Լյոմի ու ֆիլիպինցի Սոյի հետ բաժանեց 4-6-րդ տեղերը:
Իսկ մրցաշարի հաղթողները երկուսն են. 8,5-ական միավոր վաստակեցին անգլիացի Մաքշեյնին և չեխ շախմատիստ Նավարան: 8 միավորով 3-րդ տեղը գրավեց ուկրաինացի Եֆիմենկոն: