|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ շվեյցարացի Անգելո Գնեյդինգերին:
Զրուցակիցները անդրադարձել են Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրհալտերի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանանքներին, և այդ համատեքստում հայ-շվեյցարական հարաբերություններին:
Նալբանդյանն ու Գնեյդինգերը խոսել են նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, ինչպես նաև շվեյցարական նախագահության ժամանակաընթացքում ի հայտ եկած նախաձեռնությունների շուրջ:
Այնուհետև Նալբանդյանն իր` հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ-ի իրավասության տակ գտնվող ԼՂ հակամարտության ներկա ընթացքը, մասնավորաբար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը` այս հակամարտությունը խաղաղ լուծելու ուղղությամբ: Գնեյդինգերը վերահաստատել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։