|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՅԴ ներկայացրած ծրագրում «մեզ համար ընդունելի կետեր կան»:
Նա վերահաստատել է, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ին նոր կառավարության հետ համագործակցելու առաջարկ է արել, ինչը նրանք կարող են ընդունել` ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական պատասխանատվություն ստանձնելով:
«Մենք դրական ենք վերաբերվում, որ ՀՅԴ-ն ունի հստակ կառուցողական մոտեցում: Մինչև 20-օրյա ժամկետի ավարտը թե' մենք, թե' մեր գործընկերները ժամանակ ունեն, ամեն ինչ կքննարկենք և կհայտնենք դիրքորոշում: Մենք չենք գնում կուսակցամոլության ճանապարհով, մենք համագործակցության կողմնակից ենք և մեր գործընկերների առջև ոչ միայն դռներ չենք փակում, այլև պատրաստ ենք համադրելու մեր ծրագրերը, նաև ապագայում միասին իրականացնելու նոր ծրագրեր և բարեփոխումներ»,- ասել է Շարմազանովը: