|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ անցած գիշեր կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել Երեւանի բնակիչ` 15-ամյա մի աղջիկ:
Yerkir.am-ի տեղեկություններով` աղջիկն անցյալ տարի է ավարտել Նորագավիթի թիվ 98 հիմնական դպրոցը: Մեզ հետ զրույցում նրա նախկին դասղեկ Նարինե Շիրինյանը, ով մահացածի տան ճանապարհին էր, հուզված մի փոքր պատմեց աղջկա մասին:
Նրա խոսքով` բավական աշխույժ, բարյացակամ և շատ հաճելի աղջիկ էր, և նրա մտերիմները, ինչպես նաև ուսուցիչները նրան հաճախ «պուպուշիկ» էին անվանում: Թե ի՞նչն է դրդել 15-ամյա աղջնակին ինքնասպանության, ուսուցիչը դժվարացավ ասել: