|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին երեկ երեկոյան Эхо Москвы-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե բոլորը, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը ցանկանում եմ միանալ Ռուսաստանին:
Эхо Москвы-ի եթերում քննարկվել է Արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ժիրինովսկին հայտարարել է, որ այն Ռուսաստանի պատմական տարածքն է և պետք է վերադարձվի Ռուսաստանին: «Դա Ռուսական կայսրությունն է, դա ԽՍՀՄ-ն է»,- ասել է նա:
Զրույցի ընթացքում լրագրողը հարց է ուղղել Ժիրինովսկիին ՝ հնարավո՞ր է, որ նման հանրաքվե մի օր անցկացվի Ռուսաստանում, ինչին նա պատասխանել է. «Իհարկե կարելի է, բայց չեն ցանկանում: Ես առաջարկել եմ, չեն ցանկանում, մնում են Ռուսաստանի կազմում: Մեր ոչ մի սուբյեկտը չի ցանկանում դուրս գալ Ռուսաստանի կազմից, իսկ մեզ բոլորն են ցանկանում միանալ: Բոլորը՝ Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Այո, գիտեք, վրացիները մեզ ուղղակի պաշտում են»:
Տեսանյութը՝ այստեղ: