|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում հակաահաբեկչական գործողություն է սկսվել։ Ներառվել են երկրի բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումները: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:
Հիշեցնենք, որ Սլավյանսկի ոստիկանության քաղաքային բաժանմունքը երեկ գրավվել էր զինված ցուցարարաների կողմից։
Ավակովը նաև հայտնել է, որ անջատողականները կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ:
Россия 24-ը, իր հերթին, հայտնում է պաշտպանվողների շրջանում զոհերի մասին: Քաղաքում լարված է դրություն է, ուժայինների ու ցուցարարների միջև մարտեր են ընթանում: Քաղաքի վրա ուղղաթիռներ են թռչում: