|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եմենի խորհրդարանն այսօր որոշում է կայացրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Ըստ արաբական հեռուստաալիքների` երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նախաձեռնած օրինագծին հավանություն է տվել խորհրդարանի արտակարգ նիստին մասնակցող պատգամավորների մեծ մասը: Այսպիսով` օրինականացվեց անցած ուրբաթ օրվանից 30 օրով հայտարարված արտակարգ դրությունը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին կառավարական ուժերը կրակ էին բացել ցուցարարների վրա, զոհվել էր 50 մարդ:
Եմենում բողոքի գործողությունները շարունակվում են արդեն 2 ամիս: Ցուցարարների հիմնական պահանջներից մեկն արդեն ավելի քան 30 տարի իշխող նախագահ Սալեհի հրաժարականն է: