|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում այսօր տեղի ունեցավ 2 հանդիպում:
«Միկա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին: Հանդիպման 3-րդ րոպեին Ալեքս Էնրիկե Դա Սիլվան 11 մետրանոց հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով: 2-րդ խաղակեսի 64-րդ րոպեին տան տերերի տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց, և Սերժ Դեբլեն հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այսպես էլ ավարտվեց:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում« Փյունիկ»-ը մրցեց «Արարատ»-ի հետ: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Դավիթ Գրիգորյանը առաջ մղեց արարտցիներին: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց: Խաշմանայանի սաները հաղթեցին նվազագույն հաշվով: