|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակը» գրում է. «Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ։
Նույն աղբյուրները պնդում են, որ այդ գործընթացի ավարտ է դիտվել օրերս «Մարիոթում» կազմակերպված ՀՀԿ տնտեսական ֆորումը։ Իսպանիայի նախկին վարչապետի թաղման արարողությանը մասնակցելուց հետո Հայաստան վերադարձած Տ. Սարգսյանին ասվել է՝ կարող ես հեռանալ: Նույն երեկոյան Բաղրամյան 26 են կանչվել Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Բաղդասարյանը և էլի մարդիկ, որոնք տեղեկացվել են վարչապետի հրաժարականի մասին»,–։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։