|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Դեմ եմ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Մատենադարանի մոտ կանցկացնի հավաք: Այս մասին տեղեկանում ենք «Դեմ եմ»-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:
Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով:
Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ»,- ասված է հաղորդագրությունում: