|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Կփոխանցե՛ք Դավիթ Հարությունյանին, որ ես ընդունում եմ նրա հետ բանավեճի հրավերը՝ ժամի ու տեղի հավելյալ ճշտումից հետո»,- երեկ ԱԺ-ում հայտարարել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Երկիր Մեդիա»-ն տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն ընդունել է հեռուստաընկերության հրավերը։ Այսօր իր համաձայնությունն է հայտնել նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Էթիկային հանձնաժողովի կազմավորման կարգը փոխելու նախաձեռնության հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանը։ Բանավեճը կկայանա դեկտեմբերի 24-ին` ժամը՝ 23:00, «Երկրի հարցը» ծրագրի շրջանակում։
Ենթադրվում է, որ բանավեճը թեժ է լինելու` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինագծի հիմնական զեկուցողը Դավիթ Հարությունյանը չէր, եւ ընդդիմության բազմաթիվ փաստարկներին չի պատասխանել: