|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, թե ում է նկատի ունեցել, երբ ՍԴ-ում պարտադիր կուտակային օրենքի վիճարկման ժամանակ ասել է, որ Հայաստանում է եղել կուտակայինի հիմնադիր հայրը: Պարզվում է, որ կուտակայինի հիմնադիր հայրը ազգությամբ իսպանացի, Հարվարդի համալսարանն ավարտած Խոսե Պիներան է, ով, պատգամավորի խոսքով, ստեղծել է կուտակային համակարգը ու նվիրել ամբողջ մարդկությանը:
«Նա երկու անգամ եղել է Հայաստանում, մասնակցել պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումներին, և հենց համակարգի հեղինակի մասնակցությամբ` փորձել ենք հասկանալ, թե ինքը ինչ կարծիք ունի այն մասին, եթե Հայաստանը գնա պարտադիր կուտակային համակարգի ճանապարհով»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ հեղինակը շատ դրական է արտահայտվել այդ մասին: