|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գ.Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։
2015թ.-ի օգոստոսի 16-ին` ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում ինքնասպան է եղել իր ոդին:
Դեպքի վայրի զննությամբ նշված բակային տարածքում հայտնաբերվել է 1975թ. ծնված Գեորգի Մկրտչյանի դին` գլխի ճակատային հատվածում անհարթ եզրերով լայնաբացված վերքի ձևով վնասվածքով:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 40-ամյա տղամարդու մահվան հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։