|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Որոշվել է սկսել Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի տեղակայման կարգավիճակի և պայմանների մասին համաձայնագրերի խզման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Որոշում է կայացվել ռուս-ուկրաինական մի շարք փաստաթղթերի, մասնավորապես՝ 1997-ի մայիսի 28-ին ստորագրված` Սևծովյան նավատորմի բաժանման պարամետրերի, Ուկրաինայի տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու կարգավիճակի և պայմանների մասին համաձայնագրերի խզելու մասին»,- ասել է Պեսկովը: