|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Զինծառայող , 1995թ. ծնված Արայիկ Բաբայանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով (Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված պանությունը): Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող,` 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Ի դեպ, զոհված զինծառայողը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից էր: