|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր, ըստ էության, չի տիրապետում իրավիճակին։
«Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդային տարիներից եղել է 599 խորքային հոր, որից միայն 14-ն ունի ջրօգտագործման թույլտվություն։ Իսկ ահա քննչական մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Ա. Հարությունյանը պետք է պարզապես երկարացներ ջրօգտագործողների թույլատվության ժամկետները, այլ ոչ թե նոր մարդկանց հորատանցքի օգտագործման թույլտվություն տար։
Այս խառնաշփոթի հետևանքը եղել է այն, որ ընդերքը դատարկվում է։ Այս առիթով քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։