|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում բասկետբոլի՝ Ջեմմա Իսրայելյանի հուշամրցաշարի վերջին խաղային օրն էր:
Առաջինը խաղահրապարակ դուրս եկան ետնապահները, որոնց պայքարում Շիրակի մարզի բասկետբոլիստուհիները հաղթեցին «Արարատ»-ին, և գրավեցին 3-րդ տեղը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2 խաղային փուլերից հետո Երևանի ակումբների մինչև 15 տարեկան աղջիկների հավաքական թիմը և Ղազախստանի չեմպիոն «Ակտաու»-ն միայն հաղթանակներ էին տոնել: Այսօր 2 ուժեղագույնները մրցեցին միմյանց հետ: Խաղն անցավ երևանցիների առավելությամբ, ովքեր 61:41 հաշվով հաղթեցի Ղազախստանի չեմպիոնուհիներին:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Երևանի աղջիկների հավաքականը փայլուն հանդես եկավ նաև Վրաստանում տեղի ունեցած ընկերական խաղերում:
Խաղից հետո՝ yerkir.am-ի թղթակցի հետ հուշամրցաշարի տպավորություններով կիսվեց Երևանի «Աջափնյակ» աղջիկների թիմի, և Երևանի հավաքականի մարզչական կազմի անդամ Վիկա Մանուկյանը.
-Մրցաշարը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Մեր թիմը շատ լավ հանդես եկավ, և մենք սպասում էինք նման արդյունքի: Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գանք եվրոպական մրցասպարեզ: Մենք այժմ ունենք այն թիմը, որը կարող է պատվով ներկայացնել Հայաստանը, եվրոպական մրցասպարեզներում: