|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Երևանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկեց 4 թիմերի մասնակցությամբ հուշամրցաշար՝ նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Ջեմմա Իսրայելանի հիշատակին: Մրցաշարին մասնակցում են Շիրակի, Արարատի, և Երևանի` մինչև 15 տարեկան աղջիկների հավաքական թիմերը, ինչպես նաև Ղազախստանի չեմպիոն «Ակտաու» թիմը:
Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Երևանի և Շիրակի մարզի թիմերը: Խաղի ողջ ընթացքն անցավ երևանցիների բացահայտ առավելությամբ: Նրանք հաղթեցին 55:30 հաշվով:
Մյուս խաղում Ղազախստանի չեմպիոնուհիները առավելության հասան «Արարատ»-ի նկատմամբ՝ 62:30 հաշվով:
Վաղը «Ակտաու»-ն կմրցի «Շիրակ»-ի, իսկ «Երևան»-ը՝ «Արարատ»-ի հետ:
Մրցաշարը կավարտվի մարտի 21-ին: