|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին կարծում է, որ ԱՄՆ-ը կապ ունի Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-ի անհետացման հետ. գրում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ օդանավն ուղղակի ոչնչացրել են:
«Դա ամերիկացիներն են արել, քանի որ ինքնաթիռների արտադրության ժամանակ կառավարման համակարգում անհրաժեշտ սարքավորումներ են տեղադրում, որոնց միջոցով էլ ԱՄՆ-ի ռազմածովային որոշ կայաններ կարող են ազդել օդանավի ուղղության վրա, շեղել ուղղությունը», - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
Ըստ նրա՝ տվյալ դեպքում օդանավը պարզապես ոչնչացրել են: «Դա համապատասխան սարքավորումների կիրառումը ստուգելու արձագանքն է եղել»,- ասել է Ժիրինովսկին:
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում ամերիկացիները կարող են ցանկացած ինքնաթիռ ոչնչացնել: