|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
«Նոր Մոսկվայի» տարածքում` տաքսու մեջ, ՀՀ սպանված քաղաքացու են գտել: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ նախօրեին ցերեկը ոստիկանություն են դիմել մարդիկ, ովքեր հայտնել են Hyundai մեքենայի սրահում գտնվող սպանված տղամարդու մասին: Տաքսին պատկանում է մի լիզինգային ընկերության: Տղամարդը 35 տարեկան է եղել:
Փորձագետները պարզել են, որ տղամարդը սպանվել է դեռևս երկուշաբթի, մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից:
Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը Интерфакс-ի հետ զրույցում հաստատել է դին հայտնաբերելու փաստը: