|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակը» գրում է. «ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, այստեղ ոչ միայն հավելագրումներ են անում, այլեւ մասնաճյուղերի տնօրենները տեղամասային պետերին պարտադրում են ամեն գնով իրենց գրպանից լրացնել պակասորդները. կապ չունի՝ մեղավոր են, թե ոչ:
Խնդիրն այն է, որ կառույցը պարզերես լինի ղեկավարության առաջ, եւ պետերն աշխատանքը չկորցնեն: Հատկապես անմխիթար վիճակում է Կոտայքի մարզը, որտեղ տեղամասային պետերի վրա միլիոնավոր դրամի վճարումներ են դրել:
Փորձեցինք «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Սարգիս Գամբուրյանից պարզել, թե ինչ է կատարվում իրենց մասնաճյուղում, սակայն նա հորդորեց իր հետ «փաստերով» խոսել՝ անուններ նշել, երեւի, որ պարզի, թե ով է իրեն «մատնել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք, որ առաջինը ՀԵՑ-ի սնանկացման եւ վաճառքի մասին գրել է Yerkir.am-ը: Հոդվածներին կարող եք ծանոթանալ` այստեղ: