|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում այսօր տեղի ունեցավ շախմատի հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Մյուս խաղերում Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Սերգեյ Կարյակինին, իսկ Պետեր Սվիդլերը՝ Դմիտրի Անդրեյկինին: Հնդիկ Վիշվանաթան Անանդն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը ոչ-ոքի խաղացին:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը՝
1.Անանդ-1,5
2.Սվիդլեր-1,5
3.Կրամնիկ-1,5
4.Թոփալով-1
5.Արոնյան-1
6.Անդրեյկին-0,5
7.Կարյակին-0,5
8.Մամեդյարով-0,5