|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չնայած ԲՀԿ գրասենյակի անվտանգության աշխատակիցների պնդումներին, թե որեւէ հանդիպում չի լինելու, այնուամենայնիվ, ԲՀԿ-ՀԱԿ հանդիպում կայացել է:
Քիչ առաջ ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մոտեցան լրագրողներին: Զուրաբյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պետության խնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես` այն, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում, եւ այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի` ղեկավարությունից հեռացում ու դեմոկրատական լեգիտիմ իշխանության ընտրություն:
Ինչպես Զուրաբյանը, այնպես էլ Արամ Մանուկյանը հանդիպումը դրական գնահատեցին` նշելով, որ կարեւորագույն հարցերի շուրջ համաձայնության են եկել:
Մանրամասները եւ տեսանյութը` շուտով: