|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Դոնի Ռոստովում Վիկտոր Յանուկովիչի հրավիրած երկրորդ մամուլի ասուլիսը շատ կարճ տևեց: Նա ընդամենը հանդես եկավ հայտարարությամբ, որում վերահաստատեց նախորդ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունները:
Յանուկովիչը շարունակում է պնդել, որ Ուկրաինայում անօրինական հեղաշրջում է կատարվել, իսկ ինքը շարունակում է մնալ Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը:
Յանուկովիչը նաև անդրադարձավ բոլորին այս օրերին ամենից շատ հետաքրքրող խնդրին՝ իր ողջ լինելուն: «Ես ողջ եմ»,- մի քանի անգամ հայտարարեց նա՝ ավելացնելով, որ կվերադառնա Ուկրաինա, երբ նպաստավոր պայմաններ ստեղծվեն:
Նշենք, որ կարճ ելույթից հետո Յանուկովիչը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, որոնք շարունակում էին նրա հետևից կանչել. «Պարո'ն նախագահ...»: