|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ես մտադիր եմ շարունակել իմ պայքարը, ես Ուկրաինայի օրինական նախագահն եմ, և ինձ ոչ ոք պաշտոնանկ չի արել: Ես ստիպված եմ եղել լքել Ուկրաինան իմ կյանքին սպառնացող վտանգի պատճառով: Իշխանությունը զավթել են ծայրահեղականները, որոնք Ուկրաինայում փոքրամասնություն են կազմում»,- Դոնի Ռոստովում մեկնարկած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Յանուկովիչը:
Նա նշեց, որ միակ ելքը ընդդիմության և իր միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարումն է: Կարևոր է նաև պատժել բախումների ժամանակ գրանցված մահվան դեպքերի պատասխանատուներին:
Յանուկովիչը նշեց, որ այդ ողբերգական իրավիճակը Արևմուտքի քաղաքականության հետևանքն է, հավելելով, որ անհրաժեշտ է համաուկրաինական հանրաքվե անցկացնել: