|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ոստիկանության Կենտրոնականի բաժնի առջև սպասող` «Դեմ եմ» շարժման մասնակիցներին ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ շենքին, ինչը հարուցեց մասնակիցներից շատերի դժգոհությունը:
Մինչ ակտիվիստները սպասում էին ոստիկանական բաժանմունքում գտնվող իրենց ընկերներին, մի քանի ոստիկաններ վիճաբանում էին մասնակիցներից ոմանց հետ: Խոսակցության թեման ոստիկանի ձայնի բարձր տոնն էր, որը դուր չէր եկել ակտիվիստներից մեկին:
«Աստված ինձ այս ձայնն ա շնորհել» - բացատրեց ոստիկանը: Վիճաբանությանը խառնվեց մեկ այլ ոստիկան և հրահանգեց ոստիկաններին, այլևս չշփվել ակտիվիստների հետ:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: