|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրավիճակը Երեւան-Ապարան ավտոճանապարհին չի հանդարտվում: Բողոքող գյուղացիների հետ փորձում է բանակցել ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Նա հորդորում է գյուղացիներին` բացել ճանապարհը` վստահեցնելով, որ բոլոր հարցերը կլուծվեն, միայն թե հիմա պետք է բացեն ճանապարհը:
«Ես չեմ գնա` մինչեւ հարցերը չլուծվեն: Բացեք ճանապարհը, ես ձեր հարցերը կկարգավորեմ, խոստանում եմ»,- վստահեցնում է փոխոստիկանապետ Հովհաննիսյանը:
Նա ակցիային մասնակցելու համար ժամանած ակտիվիստներին հորդորում է գյուղացու անունից չխոսել:
Ի դեպ, գյուղացիները պահանջում են, որ գան նաեւ ոստիկանապետն ու վարչապետը: