|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Yerkir.am-ի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանը ձերբակալվել է փայտի գործով։
Ըստ ոստիկանության մեր աղբյուրի՝ Գինոսյանը կաշառքի դիմաց որոշ հովանավորչական գործողություններ է կատարել․ ներգրավված է ապօրինի ծառահատման և փայտի իրացման սխեմայում։
Հիշեցնենք, որ նախօրեին պարզ դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:
Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանն այս պահին ազատության մեջ է, նրան հարցաքննել և ազատ են արձակել, հարցաքննվել և ազատ են արձակվել ևս 10 անձ, իսկ Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը մնում է ձերբակալված։
Հակակոռուպցոն կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Կապանի ծառայության գծով տեղակալը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով,նախաքննության շահերից ելնելով հավելյալ տեղեկություն չկարողացան տրամադրել։
Անի Նահապետյան