|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Ամբողջ մարմինը` վառված, ծեծված, ականջները նույնիսկ կոտրտված վիճակում էին»,- ադրբեջանցիների կողմից գերված Մամիկոն Խոջայանի առողջական վիճակի մասին Yerkir.am-ին ներկայացրեց «Իջևան» ԲԿ-ի տնօրեն Վազգեն Մարգարյանը:
Ներկայումս նրա վիճակը կայուն է, սակայն վերականգնողական լուրջ աշխատանքներ պետք է տարվեն նրա հետ, դեռևս հստակ պատասխաններ չի տալիս, միայն հարազատների հետ սկսել է կցկտուր շփվել:
Այսօր 77-ամյա ծերունուն տեղափոխելու են Երևան` վիրահատելու նրա բազկոսկրը, որը հրազենային կրակոցից կոտրվել է գերության ժամանակ, իսկ ադրբեջանական կողմը կտտանքների հետքերը վերացնելու նպատակով վիրահատել է, հեռացրել գնդակը, սակայն անփույթ աշխատանքի հետևանքով խնդիրներ են առաջացել, հարկավոր է նոր վիրահատություն, որպեսզի հեռացվեն մարմնում մնացած բեկորները:
Վ. Մարգարյանը նշեց նաև, որ Մամիկոն Խոջայանին տեղափոխում են Երևան, նախ քանի որ նրա հարազատներն այնտեղ են ապրում, երկրորդ` իրենց բուժհաստատությունը չունի վիրահատության համար համապատասխան սարքավորում: