|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գեզի այգու դեպքերի ժամանակ Անթալիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում 27-ամյա երաժիշտ Մուսթաֆա Դուշթեգորը 40 ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել: Ըստ Taraf-ի՝ նա դիմել էր դատարան, սակայն 40 ոստիկաններից 33-ի ինքնությունը դեռ չեն պարզել:
Երիտասարդ երաժիշտը պատմել է դեպքի մասին` ասելով. «Կանգնած` ոստիկանի հետ էի զրուցում, հետևից մեկն ինձ վրա հարձակվեց և սկսեց ինձ քարշ տալ: Գլխիս ստացած հարվածի հետևանքով ուշագնաց եմ եղել, մնացածը չեմ հիշում»: