|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է քննարկել Գեզի այգու վերակառուցման հարցը համաժողովրդական հանրաքվեի միջոցով լուծելու հնարավորությունը. տեղեկացնում է BBC-ն:
Նա հույս է հայտնել, որ «բարի կամքի այդ ժեստը» կդադարեցնի արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներ, եւ ցուցարարները կլքեն այգին, որտեղ վրանային ճամբար են ստեղծել: «Ոստիկանությունը կլուծի հարցերը սադրիչների եւ նրանց հետ, ովքեր չեն լքի այգին»,- ասել է Չելիքը: