|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կառավարությանն անվստահության հայտնելու հարցը այդպես էլ չմտավ խորհրդարան: Նրա խոսքով՝ չորս ուժերը շատ լրջորեն են քննարկում կարևոր հարցերը, և անհրաժեշտ է ճիշտ ձևակերպված փաթեթային օրակարգ, որը կպատասխանի այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում իշխանափոխությունը և ինչպե՞ս հասնել դրան:
«Վարչապետի փոփոխությամբ իսկապես բան չի փոխվի այս երկրում: Իհարկե, կառավարության անդամները պետք է հեռանան, բայց Պողոսի փոխարեն գա Պետրոսը, ոչինչ չի փոխի: Չորս ուժերը շատ լուրջ քննարկում են երկրում արմատապես վիճակ փոխելու հարցը, մշակվում է օրակարգ: Այնպես որ` չեմ կիսում այն լրատվամիջոցների հրճվանքը, թե ՝ տեսեք, չկարողացան համաձայնության գալ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: