|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ես զերծ եմ անձիս գերագնահատման բարդույթից, բայց իմ համեստ անձի հնարավորությունները, տեղը, դիրքը և պաշարը թույլ են տալիս օբյեկտիվ գնահատել շրջակա միջավայրը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին՝ օբյեկտի՞վ է արդյոք քննադատել ընդդիմադիր պատգամավորներին ոչ կոռեկտ արտահայտությունների համար, սակայն լռել, երբ հայհոյում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
Նախարարը, անդրադառնալով Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան բառարանային մենամարտին, նշեց, որ ինքը կոռեկտ չի համարել ՀՅԴ պատգամավորի հնչեցրած արտահայտությունը Ազգային ժողովում` և' որպես քաղաքացի, ով այդ պահին լսում էր նիստը, և' որպես կրթության նախարար, ում աշակերտները այդ պահին գտնվում էին խորհրդարանում, և' որպես տղամարդ, ով խոր հարգանք ունի կանանց նկատմամբ: «Նման կարգի հայհոյանք չեմ հիշում, որ Ազգային ժողովում հնչած լիներ: Կան տաբուներ, որոնք չի կարելի խախտել: Չի կարելի համարժեքության նշան դնել` այն ինչ ասեց արդարադատության նախարարը, և այն, ինչ ասեց ՀՅԴ հայտնի պատգամավորը: Շատ պարզ է, որ Հայաստանում քաղաքական մշակույթի նման անկում այլևս չպետք է լինի»,- ասաց նա: