|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ բացահայտվեն իշխանավորների հսկայական ունեցվածքներ, ինչպես դա եղավ Ուկրաինայի նախագահի եւ մի շարք այլ պաշտոնյաների դեպքում: «Չեմ կարծում, որ Հայաստանում նման անձեր կան, համենայն դեպս, իմ տեսադաշտում չկան, և չեմ կարծում, որ հայկական իրականությունն այնպիսին է, որ կարող են մտնել հայերի տները ու ահաբեկել, առավել ևս՝ ընտանիքների առումով, որովհետև մենք ընտանիք պաշտող ժողովուրդ ենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է Յանուկովիչի դղյակում հայտնաբերված ոսկեզօծ բաղնիքներին ու զուգարաններին, Գալուստ Սահակյանը նշեց, որ ո'չ Յանուկովիչն է իր կուսակցությունից, ո'չ էլ ինքը՝ Յանուկովիչի կուսակցությունից: Նրա խոսքով՝ ամեն ազգ իր խնդիրներն ունի:
Լրագրողների դիտարկմանը, թե ասում են, որ մեզ մոտ էլ իշխանավորներ կան, որ նման դղյակներ ունեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ասում են… Դուք էլ հակառակն ասեք»: