|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տավուշի մարզկենտրոն Իջեւանի կենտրոնում` Աղստեւի ափին գտնվող հասարակական զուգարանն այնպիսի վատթար վիճակում է, որ հնարավոր չէ դրան մոտենալ: Դեպք է եղել, երբ Իջեւանի կենտրոնում արտասահմանցի տուրիստները, զուգարանի կարիք ունենալով, ստիպված գնացել են մոտ 500 մ հեռավորությամբ գտնվող Տավուշի մարզպետարան:
Նոյեմբերյան քաղաքում եւս գործող հասարակական զուգարանը չկա: 2008 թ. աշնանը` նախընտրական արշավի ժամանակ, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոստացավ գործարկել հասարակական զուգարան, սակայն այս խոստումը դեռ իրականություն չի դարձել: