|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ երեկվա զեկույցից բավական հետաքրքիր պատկեր է պարզվում. օրինակ՝ հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը 3.3 տոկոսով իսկ դեկտեմբերի համեմատ՝ 33.8 տոկոսով։ Սա, թերևս, այն ցուցանիշն է, որը լավագույնս ապացուցում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում մանրամասն խոսում էր Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճի մասին։ Պարզվում է, սակայն, որ դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը նվազել է 17.5 տոկոսով փոխարենը տեղի է ունեցել 2.8 տոկոս գնաճ, այլ կերպ ասած՝ բնակչությունն ապրում է 20 տոկոս ավելի վատ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։