|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական 4 քաղաքական ուժերին` ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն», առաջարկել է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազային պայմանագրերում առկա բոլոր խնդրահարույց կետերը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այսօր Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամներին և գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ նախագիծն է ներկայացրել:
«Մենք ստացել ենք առաջարկությունը: Կքննարկենք առաջարկվող պայմանները և կպատասխանենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ գազային պայմանագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին ՀՀԿ-ն դեմ էր քվեարկել, իսկ այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, փաստորեն, ինքն է հանդես գալիս այդ նույն առաջարկությամբ: