|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում են 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:
Փետրվարի 9-ին Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան դահուկորդներ Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը՝ սկիաթլոն ձևում:
Սերգեյ Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը` 63-րդը:
Այս տարածությունում օլիմպիական չեմպիոն դարձավ Դարիո Կոլոնյան: Երկրորդը շվեդ Մարկուս Հելեներն էր, իսկ նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն զբաղեցրեց 3-րդ տեղը:
Վաղը՝ փետրվարի 11-ին, Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը կներկայանան սպրինտի ազատ ոճի մրցումներում: