|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կարծես, կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել` որքան հնարավոր է շատ հակապետական գործողություններ իրականացնել: Հերթը հասել է հանրակրթական հաստատություններին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` կառավարությունը պատրաստվում է կտրուկ կրճատել հաստիքները հանրակրթական հաստատություններում: Շուրջ 10 հազար աշխատատեղ է կրճատվելու, այսինքն՝ սոցիալական ծանր պայմաններում այդքան ընտանիք է հայտնվելու:
«Դիմում ենք ԱԺ-ին, առաջարկում, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում հրավիրվի, և եթե կառավարությունը կանխամտածված է իրականացնում նման քաղաքականություն, բռնենք ձեռքը և թույլ չտանք: Թե' Երևանում, թե' մարզերում նման վարքագիծը բերում է կրթական, դպրոցական միջավայրի վերացման: Չէ՞ որ դրանք պատահական մարդիկ չեն, այլ դպրոցների շունչն են»,- ասաց Արծվիկ Մինասյանը: