|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2013-ին առողջապահության նախարարությունը շինարարության ոլորտում ունեցել է 1 մլն 650 000 դոլարին համարժեք դրամի չափով խնայողություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ըստ նրա` խնայված գումարի հաշվին այս տարի եւս 6 ամբուլատորիա կկառուցվի, որոնցից 3-ը` Տավուշի սահմանամերձ գյուղերում:
«Բացի այդ` կվերակառուցվեն Ճամբարակի հիվանդանոցը, Մեծամորի պոլիկլինիկան, ինչպես նաեւ տասը շտապօգնության մեքենաներ կվերանորոգվեն եւ կտրամադրվեն սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ փետրվարի 1-ին կբացվի Աբովյանի բժշկական կենտրոնը, իսկ քիչ ավելի ուշ Ալավերդիում նույնպես բժշկական կենտրոն կբացվի: 2014-ին, Դումանյանի հավաստմամբ, կավարտվի Բերդի հիվանդանոցի շինարարությունը, ինչպես նաեւ Մեղրիի, Կապանի, Վանաձորի հիվանդանոցների շինարարությունը: Այս բոլոր բուժհաստատությունները, ինչպես տեղեկացրեց նախարարը, կապահովվեն նորագույն սարքավորումներով ու անհրաժեշտ կահույքով: