|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ turkiyegazetesi-ի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է հիվանդանոցում գտնվող հայ լուսանկարիչ Արա Գյուլերին և առողջություն մաղթել:
Հեռախոսազանգի ընթացքում Գյուլն ասել է. «Ձեր ձայնից զգացվում է, որ լավ եք: Սպասեք, դեռ շատ լուսանկարներ պետք է անեք»:
Գյուլերը շնորհակալություն է հայտնել Գյուլին հեռախոսազանգի համար:
Հիշեցնենք, որ վերջերս Գյուլերի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց: