|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ հունվարի 21-ին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը հերթական «դեբոշն» է սարքել Սամվել Բալասանյանի տան մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա՝ հարբած վիճակում, ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու կրակել: Բալասանյանն այդ ժամանակ տանը չի եղել:
Այսօր Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի առնչությամբ ահազանգ չեն ստացել և կատարվածի վերաբերյալ տեղեկացել են լրատվամիջոցներից, որոնց հրապարակումներն այժմ ուսումնասիրվում են: Իսկ մինչ ոստիկանությունը ուսումնասիրություններ է անում, համացանցում է հայտնվել «Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը» վերտառությամբ տեսանյութ, որն առաջարկում ենք դիտել ստորեւ: