|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու երկրորդ միջնորդությունը` պատճառաբանելով, որ այն անհիմն է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Այս անգամ Յուրի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու առիթը դատավորի` Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննությունը դռնփակ կարգով անցկացնելն էր:
«Դռնփակ նիստ կազմակերպելու անհրաժեշտություն չկար: Երևի թե պատճառն այն է եղել, որ ոչ ոք չիմանար, որ իրենք ուրիշ ապացույց չունեին, որ Վարդանին օրինական են ձերբակալել»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ այսօր մեղադրող կողմն իրենց բերած փաստարկների վերաբերյալ ապացույցներ պետք է ներկայացներ, և գործը դրանով ավարտվեր, սակայն դատավորը հետաձգել է նիստը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին: