|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազների բացակայության պատճառով: Ընդ որում` այս գործը նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանին մակագրվելուց հետո` դատախազների բացակայության պատճառով արդեն երկրորդ անգամ է հետաձգվում նիստը. գրում է «Փաստինֆոն»:
Դատական նիստի ավարտին դահլիճում ներկա ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հայրը իր վրդովմունքը հայտնեց նիստը հետաձգվելու կապակցությամբ՝ ասելով, որ նիստն արդեն մեկ տարի է ընթանում է` սկզբում դատավորը փոխվեց, իսկ հիմա էլ դատախազները չեն ներկայանում:
Ամբաստանյալի հորը հանգստացնող և դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրող կարգադրիչներն արժանացան նրա վիրավորանքներին։ Իսկ երբ լրագրողը փորձեց ճշտել նրա անուն-ազգանունը, վիրավորանքների հասցեատերը փոխվեց` ամբաստանյալի հայրը սկսեց վիրավորական արտահայտություններ թույլ տալ նաեւ լրագրողի հասցեին՝ ասելով` «ջհանդամիս, թե լրագրող չես, ով ուզում ես եղի»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ: