|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի ակցիան մեկնարկել է: Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են 50-ից ավելի քաղաքացիներ` սատարելու կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունայնին: Քիչ առաջ նրանց միացավ նաեւ «Ժանագություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ տեղեկացել է, որ Շանթն առավոտյան դադարեցրել է հացադուլը եւ եկել է զորակցելու նրան:
«Մեզ Շանթ Հարությունյանի նմաններն այսօր շատ են պետք»,- ասաց նա եւ նշեց, որ Շանթը կարիք չունի հոգեբուժարանում մնալու: Նա նաև տեղեկացրեց, որ այցելել է կալանավայրում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին:
Ակցիայի կազմակերպիչները նախատեսել էին երթով շարժվել դեպի ԱԱԾ շենք, սական այն բանից հետո, երբ պարզվեց, որ Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը, նրանք հնարավոր է շարժվեն դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: